Գդալ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Գդալ Թանգարան՝  Փայտարվեստի թանգարան Նկարագրություն ՝  Պարզ, միջին չափի գդալ,որի թասիկը տանձաձև է: Գդալի պոչը թասիկի մոտ նեղ է, տակի հատվածը կլորեցված, ունի շատ քիչ շեղություն, որից հետո համաչափ լայնանում է, ունի տափակ կառուցվածք: Գդալի պոչը սկսած լայնացող հատվածից փորագրված է, որտեղ չորս շարք եռանկյունիներից՝ կենտրոնում կետեր, կազմված ժապավեն է, որն ամբողջությամբ վերցված է ատամնավոր շրջանակի մեջ: Հեղինակ՝  Ռևիկ Հովսեփյան Նյութը՝  փայտ՝ ընկուզենի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1984-85թթ Չափս՝  23,5 x 5 x 3 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՓԹ Հիմնական հաշվառանիշ՝  1515