Գդալ թեյի

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Պահոցներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գդալ թեյի- ունի լայն, տափակ ծայրով աստիճանաբար նեղացող պոչ, որը միանում է թեթև խորություն ունեցող երկարավուն ձվաձև բերանին: Պոչի ողջ մակերեսը փորագրված է բուսական զարդանախշերով և կետագծերով: Գդալի պոչի միջնամասում վարպետի դրոշմն է՝ պարսկերեն գրությամբ՝ Քյամալ: Գդալը պատկանել է ծագումով իրանահայ, ԱՄՆ քաղաքացի տիկին Լօժեն Գարիքյանի մորը՝ Աղավնի Մելիքյանին, որը Ղարաբաղի մելիքներից մեկի աղջիկն էր: Այդ գդալից նա ունեցել է 12 հատ և կտակել է դստերը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մերձավոր Արևելք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի 2-րդ կես Նյութը՝  արծաթ Քաշ (գր)՝  17,97 գ Լայնություն (սմ)՝  2,5 սմ Երկարություն (սմ)՝  13,5 սմ Նվիրատու՝  Լօժեն Գարիքյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16764