Գեղանկար «Քույրեր»

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Կենցաղային Թանգարան՝  Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան Նկարագրություն ՝  Նկարում պատկերված է մութ սենյակ՝ ամուր փակված պատուհաններով, որտեղ նստած են 2 կանայք: Նրանցից մեկը գլխաշորով է՝ ձեռքերը խաչած ծնկներին, իսկ մյուսը զինվորական համազգեստով է, թևին սպիտակ կտոր՝ կարմիր խաչով: Նա գլուխը դրել է քրոջ ուսին և քնել: Հեղինակ՝  Պապյան Ղազարոս Անատոլի Նյութը՝  Կտավ, յուղաներկ Չափս՝  131,5x119 սմ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1985 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՌԺԲԹ Հիմնական հաշվառանիշ՝  593