Գեղարվեստ: Գրական, գեղարվեստական, երաժշտական պատկերազարդ հանդես

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Հանդես Բնօրինակի անվանում՝  Գեղարուեստ: Գրական, գեղարուեստական, երաժշտական պատկերազարդ հանդէս Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Խմբագրութեամբ Գարեգին Լեւոնեանի. Գեղարուեստ: Գրական, գեղարուեստական, երաժշտական հանդէս /ամսագիր/. 1908 N1. - Թիֆլիս, 1908, էլեքտրաշարժ տպ. օր. Ն. Աղանեանի, Պօլից., 7: Շապիկը մուգ մոխրագույն կոշտ թղթից է: Առաջին կազմերեսը բացակայում է: Տիտղոսաթերթի ներքևի ձախ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջ 48-ի «Հայոց վիշտը» բանաստեղծության մեջ կա Հովհ. Թումանյանի ուղղումը սև թանաքով՝ «Հայոց վշտի մեծ ծովի մեջ» դարձրել է՝ «Էն մեծ վշտի սև ծովի մեջ»: Էջերին և առանձին թերթերի վրա կան նկարազարդումներ: Առաջին կազմերեսը բացակայում է, գիրքն ամբողջովին մասնատաված է: Էջ՝  111 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1908 Լայնություն (սմ)՝  23 Երկարություն (սմ)՝  31 Կազմող՝  Գարեգին Լևոնյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/1054-1