Գեղեցկության աստվածուհի Լակշմի

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/կրոնական Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կանգնած կնոջ ֆիգուր՝ հենված ձախ ձեռքին, աջ ոտքը ազատ դիրքում, ծնկամասում թեթևակի ծալված: Ձախ ձեռքը իջեցրած, բաց ափով: Աջ ձեռքը կոնքից վեր պահած, արմունկը ծալած, իրանը՝ մերկ: Գլխին բարձր, կոնաձև գլխարկ: Ետևում ամրացված է ալիքաձև գլխանախշով սկավառակ: Ոտքերի միջև կախված է երկու ծոպքով ավարտվող գոտի: Կանգնած է երկաստիճան ավարտով ձվաձև բարձր տեղում, որը հենված է ուղղանկյուն քառաստիճան հիմքին: Հեղինակ՝  Հայտնի չէ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հնդկաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Նյութը՝  Բրոնզ՝ ոսկեզօծ Բարձրություն (սմ)՝  21,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 10260