Գետեր և մարգագետիններ: “Պուշկինյան” շարքից

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Գեղանկար Տեսակ/ժանր՝  Նատյուրմորտ Թանգարան՝  Ռուսական արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Անհանգիստ մոխրագույն, մանուշակագույն գետ է, փոքր երկարավուն մոխրագույն շագանակագույն կղզյակով, լայն տարածված ցածր ափերի երկայնքով, ծածկված կանաչ մարգագետիններով: Ներքևում՝ ձախից փոքր մոխրագույն, շագանակագույն գետի զառիվայրի մոտ երկու մոխրագույն, սև նավակներ են, դրանցից մեկում սև հագուստով, կռացած տղամարդու ֆիգուր է, որը երկար թիակով /փայտով/ ափից հրում է նավակը: Քիչ վեր փոքր կանաչ հրվանդանին կանգնած կնոջ ֆիգուր է՝ սև շագանակագույն հագուստով և կարմիր գլխաշորով և ձեռքում երկու մոխրագույն դույլերով: Ֆիգուրները նկարված են ընդհանրացված, մի քանի գունաբծերով: Հետին պլանում ձախից մի քանի մոխրագույն, շագանակագույն ցածլիկ տնակներ են խիտ կանաչի մեջ, գետից տանող ոլորապտույտ ճանապարհներով, աջից ցածլիկ ծառեր են: Վերևում մոխրաերկնագույն երկինք է: Հեղինակ՝  Օսմյորկին Ալեքսանդր Ալեքսանդրովիչ 1892-1953 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1928 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ժ-119 ԿԱ ԿՊ 134