Գերեզմանաքարեր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Լուսանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված է Նոր Բայազետի գերեզմանատնից մի հատված: Առաջին պլանում աչքի են ընկնում երեք տապանաքար, որոնք գտնվում են բարձր պատվանդանների վրա: Գերեզմանաքարերից քիչ հեռու երևում են հինգ խաչքար, որոնցից մեկը գտնվում է պատվանդանի վրա: Ձախ կողմում ուղղանկյունաձև տապանաքար է, որի կողքին նստել են հինգ տղամարդ: Ետին պլանում երևում է քարերով շարված կիսակառույց: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11.2 Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նոր Բայազետ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ. II կես Բարձրություն (սմ)՝  8.4 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2027/26 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-22