Գինու սպասք

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Դեկորատիվ առարկաներ Տեսակ/ժանր՝  Խեցեգործություն Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սպասքը բաղկացած է սափորից և չորս բաժակներից: Սափորը մուգ մոխրագույն կավից, ունի կլոր հարթ հատակ, լայն փքուն իրան, նեղ երկար վիզ, հարթ շուրթ, ծորակ, որը ստացվել է եզրերը սեղման եղանակով: Ունի կանթ, որը նմի ծայրով միանում է իրանի ամենալայն մասին, իսկ մյուսով՝ վզին: Իրանի միջին մասով անցնում է զարդագոտին, որը կատարված է փորագրման եղանակով և պատված է կարմիր ջնարակով: Բաժակները փիալաձև են, պատրաստված են մուգ մոխրագույն կավից, իսկ ներսից պատված են ոսկեգույն ջնարակով: Վարպետ՝  Լ.Ս. Օսիպով Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1968թ. Նյութը՝  կավ Լայնություն (սմ)՝  շուրթ՝ 6.5, 12 Բարձրություն (սմ)՝  28, 4.5 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2054 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-1-247