Գիշերանոց նորահարսի

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Հագուստ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Բամբակյա կաթնագույն կտորից մինչև ծնկներն իջնող, ուղիղ, թիկունքից ներքև աստիճանաբար փոքր-ինչ լայնացող կտրվածքով, կարճ թևերով, վզի ուղղանկյուն բացվածքով ասեղնագործ գիշերանոց: Վզի փորվածքը, թևերի եզրերը և փեշերը՝ քանդակար (թելքաշ): Նյութը՝  Բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Այնթապ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ Չափս՝  112 x 59 x 27,5 Նվիրատու՝  Մադլեն Պերթիզլեան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17626-5