Գիրք-ալբոմ: Ա. Խաչատրյանի անձնական իրերից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փաստաթղթեր Տեսակ/ժանր՝  Ալբոմ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նվեր Նիկոլաև քաղաքի Նոսենկոյի անվ. գործարանի նավաշինարարներից: Գիրքը բաղկացած է 26 թերթից, որոնցից յուրաքանչյուրի վրա կան նավաշինարարների աշխատանքային գործունեության մասին պատմող լուսանկարներ: Գրքի վերին ձախ անկյունում կա ընծայագրով մետաղե թիթեղիկ. «Թանկագին Արամ Խաչատրյանին՝ Նիկոլաև քաղաքի Նոսենկոյի անվ.գործարանի նավաշինարարների կողմից, 1963թ, դեկտեմբեր»: թերթ՝  26 Նյութը՝  Թուղթ, դերմատին Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1963թ. Նվիրատու՝  Արամ Խաչատրյանի որդին` Կարեն Խաչատրյանը Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  574 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД-315