Գլխազարդ «Կեռ»

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գլխազարդ Տեսակ/ժանր՝  Կեռ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Զարդը պատրաստված է արծաթից, բաղկացած է մի քանի դետալից, շղթաներից: Կենտրոնում մանր գնդիկներով զարդանախշված վեցանկյուն թիթեղ է, որի երկու կողմերից դեպի աջ ու ձախ են տարածվում 8-ական շղթաներ: Մի կողմում շղթաները միանում են տափակ թագանման թիթեղի, սա էլ իր հերթին՝ սրտաձև , մանր գնդիկներով նախշազարդված կեռիկի, որի կենտրոնում կարմիր ակ կա: : Մյուս կողմից շղթաները միանում են կրկին թագանման նախշազարդված տափակ թիթեղի, որը ավարտվում է մեծ շրջանակով: Զարդը սևացած ֆոն ունի: Նյութը՝  Արծաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զանգեզուր Հայտնաբերման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  1970 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-230 Բաժնեհաշվառանիշ՝  Թ.Մ.-5