Գլխազարդ «Կեռ»

Թեմա՝  Զարդեր Ենթաթեմա՝  Գլխազարդ Տեսակ/ժանր՝  Կեռ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Զարդը պատրաստված է արծաթից, բաղկացած է մի քանի դետալից, շղթաներից: Կենտրոնում մանր գնդիկներով զարդանախշված քառակուսի թիթեղ է, որի երկու կողմերից դեպի աջ ու ձախ են տարածվում 4-ական շղթաներ: Մի կողմում շղթաները միանում են տափակ մանր գնդիկներով նախշազարդված թիթեղի: Մյուս կողմից շղթաները օղակներով միանում են երկար լարի, որին մյուս կողմից միասած է օղակով կոպեկ: Վերջինս կոճակի դեր է կատարում: Զարդի մի եզրը երկարությամբ զարդարված է թփատեղի զարդադրամներով: Զարդը սևացած ֆոն ունի: Նյութը՝  Արծաթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զանգեզուր Հայտնաբերման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Հայտնաբերման ժամանակը՝  1972 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-523 Բաժնեհաշվառանիշ՝  Թ.Մ.-99