Գլխարկ կնոջ

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գլխարկ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարված սև թավշյա կտորից՝ թասակաձև գլխամասով, երկտակ, ուռուցիկ, ճակատամասում՝ լայն, դեպի ծոծրակը քիչ նեղացող և ժապավենով գլխամասին ամրացող եզրաշերտով: Ունի բամբակյա դարչնագույն կտորից աստառ: Գլխին ամրացվել է ռետինե բարակ կապիչով: Աստառի կենտրոնում կա շտամպ՝ «Фабрика головных уборов пролетарского РФР»: Գլխարկը պատկանել է նվիրատուի տատիկին՝ Սաթենիկ Խորասանյանին (Ռոստովցի ձեռնարկատեր Հակոբ Փոփոլջյանի և գյումրեցի Պոլոզ Մուկուչի քրոջ դուստրը): Տրամագիծ (սմ)՝  55 սմ Նյութը՝  Բամբակ, թավիշ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ռուսաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թթ. Նվիրատու՝  Կարինե Խորասանյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17348