Գլխարկ ֆետրե՝ Արամ Խաչատրյանի անձնական իրերից

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Տղամարդու հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գլխարկ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ֆետրե գլխարկը մուգ մոխրագույն է, կլորավուն ձև ունի: Գլխարկի ծայրերը եզերված են սև գույնի ռիպսով, իսկ գլխածածկին ամրացված է սև ռիպսից ժապավեն և բանտ: Գլխարկի ներսում կա շագանակագույն կաշվե ժապավեն, որի վրա տպված է "Borzalino" ֆիրմայի խորհրդանիշը՝ "Grand Pris", "Paris" 1900, մյուս կողմից՝ "Paul H. Bergstroms stockholm import", իսկ վերին հատվածում Բարսելոնա քաղաքի (Իսպանիա) զինանշանն է, ձախ մասում գրված է "А.Х.": Գլխարկի աստառը սպիտակ մետաքսից է: Բերված է Ա.Խաչատրյանի մոսկովյան բնակարանից: Նյութը՝  Ֆետր, մետաքս, ռիպս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Բարսելոնա Չափս՝  6 x 12սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  206 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД-131