Գլխաքանդակ, 2009, Երևան

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Քանդակ Տեսակ/ժանր՝  Կլոր քանդակ/դիմաքանդակ Թանգարան՝  Երվանդ Քոչարի թանգարան Նկարագրություն ՝  Գլխաքանդակ՝ երիտասարդ տղամարդու դիմաքանդակ՝պարանոցի, աջ ուսագլխի, դեմքի հատվածով: Գլուխը 3/4-ով դեպի աջ, այտերին տարբեր դասավորության ու չափսերի բացվածքներ, երկար քթով, ընդգծված շուրթերով, կզակը՝կլորավուն, փոսիկով: Աչքերն ուռուցիկ, անհամաչափ դասավորությամբ, առանց բիբերի: Գլխի աջ կողմում և պարանոցին ՝ հավելված: Աջ այտը որոշակի հատվածով, ձախ այտն ու ճակատը երիզված հյուսքով: Աջ անրակին՝ առանձին ամրացվող գնդիկ: Գլխաքանդակի հետևամասում ճարտարապետական տարրերին նմանվող հորինվածք, առանձին ամրացվող կանացի ֆիգուրի մանրաքանդակով: Ե. Քոչարի «Գլխաքանակ», 1933, Փարիզ (գիպս երանգավորված, ծեփում) քանդակի բրոնզե կրկնօրինակն է: Հեղինակ՝  Երվանդ Քոչար /1899-1979/ Վարպետ՝  Ձուլող՝ Ռուբիկ Կարգանյան Քաշ (գր)՝  28 000 Նյութը՝  Բրոնզ Չափս՝  43 x 38 x 22 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵՔԹ - 5667 Բաժնեհաշվառանիշ՝  Ք.Ֆ. - 31