Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Քանդակ
Տեսակ/ժանր՝
Կլոր քանդակ/դիմաքանդակ
Թանգարան՝ Երվանդ Քոչարի թանգարանՆկարագրություն ՝
Երիտասարդ տղամարդու դիմաքանդակ՝պարանոցի, աջ ուսագլխի, դեմքի հատվածով: Գլուխը 3/4-ով դեպի աջ, այտերին տարբեր դասավորության ու չափսերի բացվածքներ, երկար քթով, ընդգծված շուրթերով, կզակը՝կլորավուն, փոսիկով: Աչքերն ուռուցիկ, անհամաչափ դասավորությամբ, առանց բիբերի: Գլխի աջ կողմում և պարանոցին ՝ հավելված: Աջ այտը որոշակի հատվածով, ձախ այտն ու ճակատը երիզված հյուսքով: Աջ անրակին՝ առանձին ամրացվող գնդիկ:
Գլխաքանդակի հետևամասում ճարտարապետական տարրերին նմանվող հորինվածք, առանձին ամրացվող կանացի ֆիգուրի մանրաքանդակով: Կանացի ֆիգուրը՝ ձախ կիսադեմով, աջ ձեռքով բռնած գլխի վրայի զամբյուղանման առարկան, ձախ ձեռքում՝ կուժ, մինչև ուսերը հասնող գլխաշորով, երկարափեշ, ծալքերով զգեստով:
Հեղինակ՝ Երվանդ Քոչար /1899-1979/Ստեղծման/Արտադրման վայրը՝ ՓարիզՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1933Նյութը՝ գիպս, ծեփումՉափս՝ 45x42x25Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԵՔԹ - 1592
Բաժնեհաշվառանիշ՝
Ք.Ֆ. - 17