Գոգնոց

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոգնոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է մուգ կարմիր թավշյա կտորից, ուղղանկյունաձև է, աստառը՝ բալագույն մետքասյա կտորից: Երեք եզրերը հարդարված են ոսկեթելի տրեզով և ոճավորված զանգականման ծաղկանախշերով: Ստորին եզրի երկու անկյուններում կան խիստ ոճավորված նշազարդեր՝ մեկական ծաղկեպսակներով: Նշաձև զարդապատկերների վրա՝ «Ե. Ա» անվանատառեր: Գոտկատեղում ունի նեղ և երկար գոտի՝ մուգ կարմիր հիմնագույնով, երկու եզրերում դեղնագույն երկշարք երիզներով: Լայնություն (սմ)՝  Գոգնոց՝ 72, գոտի՝ 3 Երկարություն (սմ)՝  Գոգնոց՝ 104, գոտի՝ 306 Նյութը՝  թավիշ, ոսկեթել, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ. Ծուղրուտ, Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6814/5 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3017/5