Գոգնոց

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոգնոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարված է մուգ կարմիր մահուդյա կտորից, ուղղանկյունաձև է: Գոգնոցի շուրջ բոլորը եզրազարդված է նարնջագույն և վերին եզրում՝ կարմիր գույնի մետաքսյա հյուսածո երիզով: Երեք եզրագոտիները գեղազարդված են ոսկեթել ասեղնագործությամբ արված զանգականման ծաղկանախշերի շարանով: Ստորին եզրի երկու անկյուններում ոսկեթելով ասեղնագործված են նշաձև խոշոր զարդապատկերներ՝ «Խ. Ս » անվանատառերով: Գոգնոցը կապվում է վերին եզրի երկու ծայրերում ամրացված մետաքսյա հյուսածո գոտու երկու կտորներով: Գոտին զարդարված է երկրաչափական և բուսական ոճավորված նախշերով, ծայրերում ծոպավոր է: Լայնություն (սմ)՝  գոգնոց՝ 72, գոտի՝ 2,8 Երկարություն (սմ)՝  գոգնոց՝ 104, գոտի՝ 296 Նյութը՝  բուրդ, ոսկեթել, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատա-գրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6639/3 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2951