Գոգնոց

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոգնոց Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մետաքսյա սպիտակ կտորից է՝ եզրերին ասեղնագործ նեղ ժանյակ: Վերևամասում՝ վզի մոտ կիսաշրջանաձև փորվածք ունի, որի նեղ մասերից ամրացված են երկար ժապավեններ: Կողքերին մեկական մերակներ են: Աջ մասում ունի մեկ գրպան: Կրծքամասում և փեշի տակ՝ կենտրոնում մեկական զամբյուղի պատկերներ են, որոնց շուրջը և գրպանի վրա ասեղնագործ վարդագույն վարդեր են: Լայնություն (սմ)՝  61 Երկարություն (սմ)՝  70 Նյութը՝  մետաքս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. առաջին կես Նվիրատու՝  Երանուհի Գեթինգ-Հայդոստյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7010/75 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3085