Գոգնոց Բարձր Հայքի

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Հագուստ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն կտրվածքով մուգ կարմիր մհուդից գոգնոցի վրա, փեշի մոտ՝ երկու անկյուններում ոսկեգույն մետաղաթելով ասեղնակարված են ոճավորված նշաձև երկու զարդանախշեր, որոնցից յուրաքանչյուրի կենտրոնում Վ և Ս տառերն են ասեղնագործված: Գոտկատեղի երկու ծայրերին կտրված և կարված է դեղին, կանաչ, կարմիր, սպիտակ թելերով մետաքսահյուս, բուսական և երկրաչափական ոճավորված զարդանախշերով գոտի: Երկարություն (սմ)՝  Գոտու երկ.՝ 2 x 133 սմ Նյութը՝  Մահուդ, մետաղաթել, մետաքսաթել Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ախալցխա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբ Չափս՝  105 x 90 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17620-1