Գոս (ռազմական թմբուկ)

Թեմա՝  Երաժշտության միջոցներ և հարմարանքներ Ենթաթեմա՝  Հարվածային նվագարաններ Տեսակ/ժանր՝  Թմբուկ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Հարվածային երաժշտական գործւքը կազմված է շագանակագույն փայտե գլանից, որի 2 կողմերում պարաններով ձգված են կաշվե թաղանթները: Հիմնականում նվագում են թակիչներով. սա նվագում են 1 թակիչով: Գլանի միացման կարերը մետաղով փակված են: Ունի ռեզոնանսի անցքեր (3՝ մեծ, մի քանի փոքր): Վզից կախելու պարանի համար մետաղյա օղակներ են արված: Թակիչի կոթը երկար է, երկարավուն ելուստով, ծայրին՝ կլոր գունդ: Գոսը բավականին հին է և ավելի շատ սիրողական աշխատանք է: Թաղանթները թմբուկին ամրանում են 2 կաշվեպատ եզրագոտով: Տրամագիծ (սմ)՝  59 Բարձրություն (սմ)՝  29 Նյութը՝  փայտ, կաշի, պարան, մետաղ Երկարություն (սմ)՝  թակիչի՝ 28.9 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7397/63 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-174