Գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ժապավենի վրա փոկի միջոցով ամրացված են ճարմանդի մի մասը և 35 հատ մետաղադրամներ: Ճարմանդը ուղղանկյունաձև է, երկարավուն, եզրերը դրվագազարդ, ունի կլոր հավելված՝ դրվագազարդ եզրերով, կենտրոնում ունի գմբեթաձև, հյուսածո, հատիկանախշ ցանցկեն ելուստ: Ժապավենի մյուս ծայրին կցված է նմանատիպ մեկ այլ ճարմանդի մաս, որի կենտրոնում ագուցված է կանաչ ապակի: Նյութը՝  արծաթ, ոչ թ.մ., ապակի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հյուսիսային Կովկաս Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Քաշ (գր)՝  418.4 Հայտնաբերման ժամանակը՝  1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1070/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-193