Գոտի

Թեմա՝  Հագուստ / հանդերձանք Ենթաթեմա՝  Կնոջ հանդերձանք Տեսակ/ժանր՝  Գոտի Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաղկացած է երկմաս ճարմանդից, որի մի մասը եզրի վրա ունի գմբեթաձև վարդյակներ: Նրանց կենտրոնում ձվաձև ատամնավոր շրջանակն է:Կաշվե գոտու վրա երեք շարքով ամրացված են 75 հատ Ռուսական Կայսրության «20»- կոպեկանոց մետաղադրամներ: Ներքևի շարքի յուրաքանչյուր մետաղադրամից զոդված է օղակ, որից կախված են «20»- կոպեկանոց մետաղադրամներ, որն իր հերթին ունի կախված երկու «10»-կոպեկանոց մետաղադրամներ: Մետաղադրամների երկշարան կախիկը իրար է կապվում համապատասխան երկու շղթայով: Ամբողջ գոտին իր վրա կրում է 105 հատ «20»- կոպեկանոց, 60 հատ «10 »-կոպեկանոց մետաղադրամներ: Նյութը՝  արծաթ, ոչ թ.մ., կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դարի սկիզբ Քաշ (գր)՝  936.9 Հայտնաբերման ժամանակը՝  1980թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2003/11 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-395