Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գորգ Կապույտ գորգադաշտի վրայով անցնում են բեկբեկուն եզրերով կարմիր ժապավեններ այնպես, որ դաշտի կենտրոնում առանձնացնում են չորս շեղանկյունաձև, եզրերում՝ եռանկյունաձև հարթություններ, որոնք հարդարված են կենտրոնում վարդակ պարունակող երկրաչափականացված բուսանախշերից կազմված զարդաձևերից, որոնք եռանկյունաձև հարթություններում պատկերված են կիսով չափ: Ունի երեք եզրագոտի: Լայնություն (սմ)՝  137 Երկարություն (սմ)՝  292 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2925 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1311