Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Շագանակագույն հիմնադաշտի վրա անցնում են բեկբեկուն եզրերով երկու ժապավեն՝ առաջացնելով չորս շեղանկյուն պատկերներ: Ողջ դաշտը պատված է երկրաչափական մեծ ու փոքր նախշերով, վարդակներով, սանրաձև և S-նման պատկերներով: Ունի երեք եզրագոտի. կենտրոնական գոտին հարդարված է իրար կցված աստղածաղիկներով: Եզրայինները՝ եռաթերթ ծաղկանախշերով: Լայնություն (սմ)՝  144 Երկարություն (սմ)՝  332 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3277 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1519