Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գորգի վրա գերիշխող է գազարագույնը: Քառանկյուն մուգ գազարագույն դաշտի վրա կապույտ տափով մեդալիոն է, որի կենտրոնում սպիտակ եզրերով գազարագույն դաշտի վրա երկնագույն ծաղիկ է, ներսում՝ կարմիր ծաղիկ: Այս ծաղկազարդից դուրս երկու կողմերում կարմիր խոշոր խաչվարդեր են և մանր ծաղիկներ: Գորգի չորս անկյուններում երկնագույն չորս խոշոր խաչվարդեր են և բազմերանգ մանր և միջին ծաղիկներ:Գորգը ունի երեք եզրաշերտ շրջանակ: Առաջին և երրորդ շրջանակների դարչնագույն ֆոնի վրա դեղին և սպիտակ ծաղիկներ են՝ իրարից անջատված թեք գծերով: Գորգի երկրորդ շրջանակի վրա հաջորդաբար տեղադրված են գույնզգույն ութ ելուստներով զարդանախշեր, որոնց ներսում քառանկյան մեջ ծաղիկներ են: Գորգի քառանկյունը եզրաշերտերից բաժանված է կանաչ շրջանակով, որի վրա դեղին և կարմիր ալիքաձև զարդանախշ է գնում: Գորգը լավ վիճակում է: Գույները, եզրային հյուսվածքները և խավը լավ պահպանված են: Հեղինակ՝  Անհայտ Վարպետ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  230 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1950-ական թվականներ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-6255 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1571