Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գորգի քառանկյուն կարմիր դաշտի վրա երեք խոշոր աստղածաղիկներ են, ներսում՝ կրկին քառաթերթ, կապույտ դաշտով աստղածաղիկներ: Դրանցից յուրաքանչյուրի մեջ խոշոր կարմիր ծաղիկ է, կենտրոնում՝ նույնպես ծաղիկ: Կենտրոնական աստղածաղկից դուրս չորս անկյուններում, ատամնավոր վեցանկյունների մեջ ութթերթանի կարմիր ծաղիկներ են: Վեցանկուններից երկուսը կապույտ դաշտ ունեն, մյուս երկուսը՝ սպիտակ և կապույտ: Քառանկյուն դաշտի վրա մանր և միջին գույնզգույն ծաղիկներ են: Դաշտը ունի երեք եզրաշերտ շրջանակ: Առաջին և երրորդ շրջանակների վրա Տ տառաձևն է, արանքներում՝ խաչեր: Երկրորդ շրջանակի վրա, կապույտ, կարմիր, դեղին ութանկյունների մեջ խաչվարդեր են: Քառանկյուն դաշտը եզրաշերտերից բաժանվում է բաց կանաչավուն դաշտ ունեցող նեղ շրջանակով, որի վրա ալիքաձև զարդանախշ է գործված: Եզրային հյուսվածքները ունեն մասնակի կորուստ, հենքատեղերը տեղ-տեղ բացված են, խավը բացակայում է: Գորգը ունի ընդհանուր մաշվածություն: Հեղինակ՝  Անհայտ Վարպետ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  125 Երկարություն (սմ)՝  240 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1940-ական թվականներ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-6156 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1519