Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ շագանակագույն գորգադաշտի վրա պատկերված է հինգ շեղանկյունաձև խոշոր շրջանակ կարմիր, կապույտ, հողագույն հիմնագույներով՝ հարդարված երկրաչափականացված բուսանախշերով. կենտրոնում ութաթերթ, մանր քառանկյուն շրջանակներով և կենաց ծառերով հարդարված վարդակով, որի չորս գագաթից դուրս է գալիս կոկոնաձև մեկական պատկեր: Ունի երեք եզրագոտի: Լայնություն (սմ)՝  112 Երկարություն (սմ)՝  313 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զանգեզուր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7816 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3701