Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ուղղանկյուն, քառանկյուն փռվածքի կենտրոնում բազմանկյուն ռոմբաձև նախշն է, որի կապույտ հատակին ծաղկաթերթի կտրվածքով խաչանախշն է՝ կարմիր, կապույտ գույներով : Ռոմբի վերի, վարի գլուխներին ծաղկաթերթերի կտրվածքով , կապույտ տախտով փոքր վահանակներն են : Սրանց անկյուններում սպիտակ գծագրումներով մեծ և փոքր կեռերն են: Ընդհանուր տուփը լրացնում է մանրանախշը՝չորս անկյուններում մարդկանց ոճավորումները, կոկոնները, աստղիկները և այլն: Շրջագոտին լայն է, փոքրիկ վարդակների ոճավորված ծառաճյուղերի շարան է, որոնց շուրջ հինգ օձուկներն են, ֆոնը սպիտակ է: Կենտրոնի կոմպոզիցիայի տուփը՝ կարմիր: Վերի, վարի գլուխները քանդված, մաշված են: Հիմնական գույներն են կարմիր, կապույտ, սպիտակ, դեղինը շատ քիչ չափով: Թերի: Լայնություն (սմ)՝  108 Երկարություն (սմ)՝  156 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք.Նոր Բայազետ /Կամո/ գ.Հացառատ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ.վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  3100 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 2119