Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ուղանկայուն քառանկյուն, մուգ կապույտ հատակով փռվածքի կենտրոնում կան երեք խաչապատկեր վահանակներ, որոնց հատակը կարմիր է, վահանակների միջև կան մեծ և փոքր աստղանախշեր, երկրաչափական պատկերներ: Շրջագոտու մեջ ձգված է զիգզագանախշեր, եզրագծերը ատամնավոր են: Վերևում գրված է՝ «1930 թ.մ 1 հայկազ զ.»: Վերի վարի եզրերը նորոգված են սպիտակ բրդյա թելերով: Իշխում են կապույտը, կարմիրը, դեղինը: Ամբողջական: Լայնություն (սմ)՝  126 Երկարություն (սմ)՝  197 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  ք.Նոր Բայազետ /Կամո/ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1930 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  2678 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 1763