Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դաշտը կապույտ է, ատամնավոր եզրով: Ծայրերում՝ աստիճանաձև սրացող, ուղղանկյուն կարմիր գույնի զարդանախշ է, որի մեջ համաչափ կրկնվում են կապույտ, կանաչ, դարչնագույն, կարմիր կեռազարդ ինը բազմանիստեր: Դաշտի մեջ կան նաև աստղածաղիկներ, համակենտրոն կեռխաչեր, ոճավորված կենդանիներ, թռչուններ, մարդակերպ պատկերներ: Ունի չորս եզրագոտի՝ եզրայինը՝ նեղ, կապույտի կարմիրի համադրությամբ երկրաչափական զարդանախշով, հաջորդը՝ լայն, ծիրանագույն, դարչնագույն, կարմիր և կանաչ գույներով բեկյալաձև գծազարդով, խաչերով, երրորդ գոտին՝ կանաչակապտավունի և կարմիրի համադրությամբ երկրաչափական շղթա, չորրորդը՝ բազմագույն ոճավորված խաչերով ծաղկաշղթա: Գոտիներն առանձնանում են կետագիծ թելանախշով: Ձևը՝ ուղղանկյուն Խտությունը՝ 34 x 23 հանգույց Հանգույցի տիպը՝ կրկնակի Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, կարմիր, կապույտ, դարչնագույն Գույները՝ բնական, արհեստական Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  150 Երկարություն (սմ)՝  265 Նյութը՝  ա. հենք՝բուրդ, բ. միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զանգեզուր, Կարս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ- 20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12247