Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Գորգ Թանգարան՝  Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գորգ վիշապազարդ: Ընդհանուր ֆոնը շագանակագույն է՝ ոճավորված տարբեր կենդանական և բուսական զարդանախշերով / վիշապներ, խոյակ, երկգլխանի արծիվ, խնձոր, ծաղիկ/: Եզրագոտին եռաշարք է, միջին շերտը կապույտ ֆոնով է՝ ոճավորված ծաղկանախշերով, 2 կողմից եզերված սպիտակ նեղ շերտով, որոնց վրա արված են միանման բուսական և երկրաչափական զարդանախշեր: Վարպետ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  124 Երկարություն (սմ)՝  180 Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դար Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ղարաքիլիսա / Վանաձոր / Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԼՓԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  1389-5 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԶԳ 01/2/89