Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգադաշտի վրա հորիզոնական շարքերով տեղադրված են շրջանաձև և խաչաձև ծաղկանախշեր: Գորգն ունի յոթ շրջագոտի փոքր ծաղկանախշերով, տերևների, երկճյուղ շիվերի պատկերներով, ալիքաձև ժապավեններով: Գորգի արտաքին գոտին ոճավորված շուշանների պատկերներով է: Լայնություն (սմ)՝  132 Երկարություն (սմ)՝  188 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրվան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Ա 9057