Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Գորգը պարսկական ծագում ունի: Գորգի քառանկյուն դեղնավուն ֆոն ունեցող դաշտը ծածկված է հարուստ բուսական նախշերով, բազմերանգ ծաղիկներով և ծաղկեփնջերով: Կենտրոնում թիթեռանման խոշոր զարդանախշ է, որի ներսում նույնպես մանր կապույտ, կանաչ, դեղին ծաղիկներ են: Գորգը ունի երեք եզրաշերտ շրջանակ: Առաջին և երրորդ նեղ շրջանակների կարմիր դաշտերի վրա մանր ծաղիկներ են: Երկրորդ շրջանակի կապույտ դաշտը ծածկված է հարուստ բուսական բազմերանգ զարդանախշերով: Գորգի եզրային հյուսվածքները թեթևակի վնասված են: Հենքատեղերը բաց են գորգի մի եզրի կենտրոնական հատվածում: Խավը թեթևակի նստած է, գույները վառ են: Գորգի հակառակ կողմը գտնվում է քայքայված վիճակում: Հեղինակ՝  Անհայտ Վարպետ՝  Անհայտ Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իրան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1910 թվական Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-7625 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-1786