Գորգ «Անուշ»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Սյուժեն՝ Հովհ. Թումանյանի «Անուշ» պոեմը: Դաշտը դարչնագույն, գորգի վերին մասում պատկերված են այծենակաճով հովիվ Սարոն, ոճավորված չորս ոչխարներ, ծառեր, սարեր: Կենտրոնում պատկերված են աղբյուրի մոտ երկու աղջիկ՝ շուրջբոլորը ծաղիկներով, ստորին հատվածում՝ կժերով երկու աղջիկ, շրջապատված ծաղիկներով, ծառերով, կենդանիներով, թռչուններով: Ստորին մասում պատկերված են ոճավորված՝ մեջընդմեջ կրկնվող բուսական և կենդանական նախշեր: Վերին ձախ անկյունում և ներքևի աջ անկյունում ՝ պոեմից տողեր, ձեռագիր վայելչագիր տառաձևով: Գոտին լայն է՝ ոճավորված տարբեր ծաղկաձևերով: Գորգի գույներն են դարչնագույնը, կապույտի, կանաչի, վարդագույնի չորս երանգները, մարջանագույնը, սպիտակը, սևը և բաց շագանակագույնը: Ունի կարպետահյուս շարք, կարճ ծոպեր: Խտությունը՝ 44 x 46 հանգույց Հանգույցի տիպը՝ 1.5 Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, սպիտակ Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, շագանակագույն Գույները՝ արհեստական Ձևը՝ ուղղանկյուն Նկարիչ՝  Մակար Մնացականյանի էսքիզով: Լայնություն (սմ)՝  120 Երկարություն (սմ)՝  176 Նյութը՝  ա. հենք ՝բամբակ, միջնաթել՝ բամբակ, գ. խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան, «Հայգորգ» ա/մ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1969թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2355