Գորգ “Բարսում”

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Գորգ “Բարսում” Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Գորգն ունի 3 եզրագոտի, որոնցից երկու նեղը ` սև-սպիտակ ու սև-կապույտ ատամնաձևերով են, իսկ լայնը` աղյուսագույն ֆոնի վրա գործված ութթերթանի աստղածաղիկներով: Գորգի աղյուսագույն դաշտում առանձնացված են երեք ուղղանկյուններ, որոնցից կենտրոնականում պատկերված է մեծ քառաթերթ ծաղիկ` հարդարված ու շրջապատված կեռանախշերով: Մյուս երկուսում 2 քառակուսաձև ու 1 ուղղանկյունաձև ութանկյուններ են գործված: Ողջ դաշտը լցված է կեռանախշերի, խոյեղջյուրների, Տ-աձևերի ու այլ երկրաչափական պատկերներով: Գերակշռող գույներն են աղյուսագույնը, սպիտակը, սևը, դեղինը և կապույտը: Լայնություն (սմ)՝  137 Երկարություն (սմ)՝  245 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գարդման Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. երկրորդ կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԳԳ 250 Բաժնեհաշվառանիշ՝  Գ 21/74