Գորգ «Խնձորեսկ»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր դաշտի վրա կապույտ հիմնագույն ունեցող երկու մեդալիոններ են հարդարված ութական վիշապապատկերներով: Ունի երեք եզրագոտի, ներքինը՝ կապույտ ժապավենով՝ հարդարված շախմատաձև նախշով և բազմագույն քառակուսիներով, կենտրոնականը՝ սպիտակ զիգզակ կետանախշով, սրանց արանքում մեկական խոյանախշեր, արտաքինը՝ զիգզակ ժապավենաշղթայով, որոնց արանքներում կապույտ և սպիտակ վեցթերթանի ծաղկանախշեր են: Լայնություն (սմ)՝  140 Երկարություն (սմ)՝  208 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Խնձորեսկ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5367 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2250