Գորգ «Ջրաբերդ»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր դաշտի մեջ պատկերված է մեկ՝ երկայնաձիգ բազմանիստ խոշոր հորինվածք, որի ծայրերում և կենտրոնում երկուական երկրաչափական պատկերներ են: Դաշտից դուրս՝ անկյուններում գործված են կանաչ գույնով՝ խոյ-եղջյուր, քառանկյունիներ և այլն: Դաշտի հիմնական գույներն են վառ կարմիրը, սևը, կապույտը, կանաչը, սպիտակը շագանակագույնը և դարչնագույնը: Եռագոտի է՝ երկու նեղ՝ համաչափ կրկնվող և մեկ լայն՝ կանաչ, կարմիր, կապույտ ատամնավոր զարդանախշերով: Խտությունը՝ 22 x 24հանգույց Հանգույցի տիպը՝ կրկնակի Միջնաթելի քանակը և գույնը՝ 4, դարչնագույն Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, կարմիր Գույները՝ բնական, արհեստական Ձևը՝ ուղղանկյուն Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  128 Երկարություն (սմ)՝  196 Նյութը՝  ա. հենք՝բուրդ , բ. միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ջրաբերդ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ – 20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12244