«Գրական թերթ»-24., «Տրադիցիայի և նորարարության մասին» էջ` 2-3-րդ

«Գրական թերթ»-24., «Տրադիցիայի և նորարարության մասին» էջ` 2-3-րդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Թերթի ներքևի եզրի մոտ 0.8 սմ-0.2սմ-ի չափսով երկու անցք կա, 1.5 սմ-0.2սմ-ի չափսով պատռած է: 3-րդ էջին մանուշակագույն թանաքով նշումներ կան: Հ. Սալախյանն այս հոդվածը գրել է Հայաստանի սովետական գրողների 3-րդ համագումարի նախօրյակին, որտեղ նշում է նաեվ սովետական գրակության նորարարության մասին` նա պատկերում է ժողովրդին որպես իր ճակատագրի ինքնիշխան տնօրինող, առաջմղիչ ուժ: Մեր գրականությունը ձեվով ազգային է, բովանդակությամբ` սոցիալիստական:Այս իմաստով, նշում է նաև .«Ե. Չարենցը ձգտում էր հաղթահարել ձեվի ու բովանդակության հակասությունները, օգտագործել մեր կլասիկայի ժողովրդայնության ավանդույթները: Նա համարձակ նորարար էր, ստանդարտների եվ շաբլոնի թշնամի: Չարենցը գտնում էր թեմայի բացահայտման ժողովրդային ձեվը` այն ամենը, ինչ հակասում է կյանքի ճշմարտությանը, էսթետիկական ճշմարտությանը,- նշում է հոդվածագիրը: Առաջին էջի վերին ձախ անկյունում ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Հ. Սալախյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1241 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 5492