«Գրական թերթ»» N16

«Գրական թերթ»» N16

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում Արտ.Ոսկերչյանի «Եղիշե Չարենցի լենինապատումը» հոդվածն է, որտեղ հեղինակը նշում է, որ լենինապատումի ասպարեզում Չարենցը մնում է իբրև չգերազանցված մեծություն: Նրա ստեղծագործական մտորումների մեջ լենինյան թեման միաձուլվում է հեղափոխության, մարդկության ազատագրության թեմային: Չարենցը շատ է գրել Լենինի մասին, բայց երբեք չի կրկնել իրեն: Հեղինակը մեջբերում է տողեր «Լենին», «Բալլադ Վլ.Իլյիչ Լենինի, մուժիկի...», «Մահվան քայլերգ» երկերից: Չարենցը վերջինս համարել է ,Հերոսական»: Լենինը դառնում է դրոշ ու խորհրդանիշ, ժողովրդական զանգվածներին հանում պայքարի: Հաղթանակի հավատով ու հույսով լի բանաստեղծը միայն ծանր օրերին կարող էր ասել. «...Դեռ կգա Իլյիչը, Որ մտնի համաշխարհային Սովնարկոմ»: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1091 118 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2274