«Գրական թերթ» N35

«Գրական թերթ» N35

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում Մ.Մազմանյանի «Չարենցի հետ» հուշագրությունն է, ուր ներկայացնում է 1924-ին Երևանում, համաշխարհային պատերազմի տասնամյակի օրերին Չարենցին հանդիպելու վերաբերյալ և ապա Չարենցի նամակները գրված Հռոմից: Նույն էջում Արաբ Շամիլովի հուշերն են՝ Չարենցի հետ հանդիպումների և զրույցների մասին: Կից՝ Գ.Էմինի բանաստեղծությունն է: 2-3 էջերում Ս.Աղաբաբյանի մեծածավալ գրախոսություն է՝ Չարենցի ստեղծագործական ուղու էտապների մասին: Կան մեջբերումներ տարբեր երկերից: 3-րդ էջում հաղորդագրություններ են՝ Չարենցի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառումների վերաբերյալ (Դիլիջանում, Աշտարակում): 4-րդ էջում «Դեմքեր Չարենցի «Երկիր Նաիրի» վեպից խորագրի տակ ներկայացված են Հովհ. Շավարշի՝ երեք կերպարներ: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1244 231 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 2429