«Գրական թերթ» N41

«Գրական թերթ» N41

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում Հովհ.Ղազարյանի «Ռեւոլյուցիոն օրերի պոեզիան» հոդվածն է ուր հեղինակը անդրադառնում է 1917-20թթ գրականության ընթացքներին, տարբեր գրողների ստեղծագործություններին, նրանց արձագանքներին հեղափոխության ժամանակաշրջանում: Այդ օրերին հայ գրականության հորիզոնի վրա բարձրանում է Ե.Չարենցի գրական կերպարը՝ հեղափոխության իր ըմբռնումով: Նրա քաղաքական-գրական հայացքների ձևավորման ու ստեղծագործական զարգացումը հեղափոխության ազդեցության տակ կատարվում է թռիչքաձև: Չարենցի՝ այդ թվականների պոեդզիան երևույթ էր ոչ միայն իր գաղափարական բովանդակությամբ ու բարձր արվեստով, այլև ժանրային բազմազանությամբ ու հարստությամբ: Հեղինակը նշում է, որ Չարենցը ստեղծում է իր գրական դպրոցը և հսկայական ազդեցություն թողնում հայ պոեզիայի ձևավորման ընթացքի վրա: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1244 235 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ2433