Գրապահարան

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Գրասենյակային կահույք Տեսակ/ժանր՝  Գրապահարան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Գրապահարան երկփեղկ, փայտե, կաղնե նրբատախտակով երեսպատված, առջևի երկու անկյուններում փորագրազարդ խոյասյունակներով: Հիմքի և դռների վրա բուսական զարդանախշ փորագրություններ են: Քիվը կրկնակի է, աստիճանավոր փորագիր զարդարանքներով: Ներքևի քիվը ելուստավոր է և հենվում պահարանի կողերի վրա: Վերևի քիվը նույնաձևն է, բայց ավելի կարճ է և հիմք է հանդիսանում բարձր, եռանկյունաձև, սուրանկյուն, կաղնու տերևների և կաղինների տեսքով զարդանախշերով փորագրված վերնաճակատի համար: Քիվի չորս անկյուններում մեկական կոն կա: Դռների վերին մասը ապակեպատ: Ապակիների վրա ներսից վիմատիպ ծաղկանկար թղթեր են փակցված՝ ներսը չերևալու նպատակով: Դռների ներքևի մասի փակ հատվածի վրա փայտաձողերից ուղղանկյուն շրջանակներ են: Պահարանի ներքևի մասում գզրոց կա, փայտաձողերով շրջանակված: Խոյասյունակները, վահանակները, ուղղահայաց զարդանախշերը և քիվի վրայի չորս կոները բանաստեղծի ձեռքով ներկված են բրոնզի ներկով: Օլգա Թումանյանի նվերն է, ակտ N 5, 25/IX-1952 թ.: Ցուցադրվում է հյուրասենյակում: Վարպետ՝  անհայտ Լայնություն (սմ)՝  58 Երկարություն (սմ)՝  126 Բարձրություն (սմ)՝  272 Նյութը՝  փայտ, ապակի, բրոնզի ներկ, գունավոր վիմատպություն Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  անհայտ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  179 Բաժնեհաշվառանիշ՝  ՀԲ 156