Գրառում «Ուստա Կարո» վեպի համար. «-Ուստան երազում էր…» .

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Ձեռագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գրառում Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Նոթատետրից պոկված օրացույցային թերթիկ է, գրված է 2 երեսը՝ եւ մատիտով, եւ թանաքով: Առաջին էջի վերեւում իտալերեն գրված է ՙLUGLIO ՚ /հուլիս/, ներքեւում՝ 23 Merclrdi /չորեքշաբթի/, երկրորդ հատվածում՝ 23 Giovedi /հինգշաբթի/: Առաջին էջի առաջին հատվածի գրառումը արված է եղել մատիտով, որի առաջին 2 տողի վրայից սեւ գրիչով տառերը թարմացված են: Թերթիկի առաջին հատվածի ձախ եզրին՝ ներքեւում, եւս 2 տեղում կարմիր մատիտով խաչի տեսքով նշում է արված: Երկրորդ էջին, վերեւում դարձյալ գրված է LUGLIO /հուլիս/, ներքեւում 24 Venerdi /ուրբաթ/, երկրորդ հատվածում՝ 26 Sabafo /շաբաթ/: 2-րդ հատվածների գրառումների վրա մատիտով վերից վար գիծ է քաշված: 2-րդ հատվածի վերջին 2 տողի մի քանի բառերի մատիտով գրվածի վրա գրիչով նորից տառերը թարմացված են: Հեղինակ՝  Ավետիք Իսահակյան Նյութը՝  Թուղթ,մատիտ, թանաք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայտնի չէ Էջ՝  2 Լայնություն (սմ)՝  7 Երկարություն (սմ)՝  11,5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 9408 /2