Գրասեղան (конторка)՝ Արամ Խաչատրյանի անձնական իրերից

Թեմա՝  Կահավորանք Ենթաթեմա՝  Գրասենյակային կահույք Տեսակ/ժանր՝  Գրասեղան Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ա.Խաչատրյանի գրասեղանը պատրաստված է ամուր տեսակի փայտից, ներկված շագանակագույն-կարմիր գույնի երանգով և պատված է սպիրտային լաքով: Թեք մակերևույթին կա բացվող կափարիչ, որը փակվում է երկու բրոնզագույն հանգույցներով: Կափարիչի կենտրոնական մասը ծածկված է ալ կարմիր գործվածքով, իսկ ծայրամասերը հղկված են: Գրասեղանի վերին հատվածում կան փայտյա ձևավոր քիվեր (карниз), իսկ աջ մասում՝ լամպի համար նախատեսված հարմարանք: Գրասեղանի կափարիչը բացված վճակում պահվում է փայտե հարմարանքով, որին ամրացված է բրոնզե պտուտակ: Կափարիչի փականը հանված է: Գրասեղանից 31սմ բարձրության վրա կա դարակ՝ առջևի մասում խորացված կտրվածքով: Դարակի աջ և ձախ մասերն ունեն փայտե քիվեր, իսկ ետնամասի քիվը բացակայում է: Լայնություն (սմ)՝  78 Երկարություն (սմ)՝  91 Բարձրություն (սմ)՝  առջևի բարձրություն`110, հետևի բարձրություն` 125 Նյութը՝  Ամուր տեսակի փայտ, լաք, բրոնզե պտուտակ, մահուդե գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Անհայտ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Անհայտ Նվիրատու՝  Կոմպոզիտորի որդի՝ Կարեն Խաչատրյան (1979թ.) Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  125 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 112