Գրչատուփ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Գրելու-ընթերցելու, տպագրելու պարագաներ, սարքավորումներ Տեսակ/ժանր՝  Գրչատուփ Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Գրչատուփ - ստվարաթղթե, երկտեղանոց, հարդագույն: Կազմված է երկու հատվածից՝ հիմնական մասից և կափարիչից: Հիմնական մասը իր հերթին կազմված է դարձյալ երկու մասից՝ ուղղանկյուն, 1սմ բարձրություն ունեցող ստվարաթղթե սնամեջ, պատվանդան հիշեցնող հատվածից,որի վրա՝ քիչ ներս ընկած, ամրացված է գրիչների համար նախատեսված պատյանը: Այն երեսպատված է /ներսից/ հարդագույն մետաքսով, իսկ մեջտեղում գրիչները իրենց տեղում պահող հարդագույն, բարակ ռետինե գոտի կա: Լայնություն (սմ)՝  7,5 Երկարություն (սմ)՝  15,5 Բարձրություն (սմ)՝  3,5 Նյութը՝  Ստվարաթուղթ, մետաքս Ստեղծման/Արտադրման վայրը՝  ԱՄՆ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դար, առաջին կես Նվիրատու՝  Իսահակյանների ընտանիք Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1887