Գրքույկ շքանշանի E № 052720 (орденская книжка)՝ տրված Արամ Խաչատրյանին Լենինի շքանշանի հետ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Նշաններ /շքանշան, մեդալ, կրծքանշան, տարբերանշան, դրոշմ, կնիք և այլն/ Տեսակ/ժանր՝  Գրքույկ/շքանշանի, մեդալի/ Թանգարան՝  Արամ Խաչատրյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  № 052720 շքանշանի գրքույկը տրված է № 343500 Լենինի շքանշանի հետ, որով պարգևատրվել է Ա.Խաչատրյանը իր ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Հրամանը տրվել է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության կողմից 1963թ-ի հունիսի 5-ին: Ստորագրված է ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության քարտուղար Մ.Գեորգաձեի կողմից: Ներքևի ձախ անկյունում ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահության զինանշանն է: Գրքույկը դրված է դերմատինից կազմի մեջ, որի վրա պատկերված է Սովետական Միության զինանշանը: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մոսկվա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  հունիսի 13, 1963 Նյութը՝  թուղթ, դերմատին Չափս՝  11,1 x 8,1 սմ Նվիրատու՝  կոմպոզիտորի որդի՝ Կարեն Արամի Խաչատրյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԽՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  375/1 Բաժնեհաշվառանիշ՝  ЛВД - 161/1