«Դագաղը տանող խախամներ» /տիկնիկ ստվերների թատրոն/

Թեմա՝  Ներկայացումների / բեմականացումների միջոցներ Ենթաթեմա՝  Կինոնկարահանման սարքավորումներ և պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  «Դագաղը տանող խախամներ» /տիկնիկ ստվերների թատրոն/ Կտրված են սև կաշվից, հակառակ կողմում՝ սոսնձված ստվարաթղթով: Տիկնիկները կտրված են առանձին, դագաղը՝ առանձին, ապա հանգուցավոր թելերով միացված են միմյանց:Կենտրոնում սև, երկար դագաղն է, իսկ նրա երկու ծայրում՝ միրուքավոր, երկարափեշ վեղար հագած հոգևորականները, որոնցից առաջինի ձեռքը բարձրացված է վեր: Դագաղը ամրացված է առաջինի ուսին, երկրորդի՝ կրծքին: Հոգևորականների կրծքին անցք է բացված՝ ճաղերով խաղացնելու համար: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1983թ. Նյութը՝  կաշի, թուղթ Լայնություն (սմ)՝  29 Երկարություն (սմ)՝  33 Հայտնաբերման ժամանակը՝  1983 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4324/11 Բաժնեհաշվառանիշ՝  ՀՄ-108