‹‹Դանիել Բեկ-Փիրումյան››

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սև-սպիտակ լուսանկարում պատկերված Է Սարդարապատի ճակատամարտում Սարդարապատի զորաջոկատի ընդհանուր հրամանատար, հայկական կորպուսի Երևանյան զորաբաժնի հրամանատարի օգնական Դանիել Բեկ-Փիրումյանը՝ զինվորական համազգեստով, բազկաթոռին նստած: Համազգեստի կուրծքը զարդարում են շքանշաններ, որոնք նա ստացել է ցարական կառավարության կողմից 1-ին համաշխարհային պատերազմում Կովկասյան ճակատում կռվելու համար: Ձախ կողմում կախված է երկար թուրը՝ պատյանով: Լուսանկարի ներքևի մասում գրված է. ‹‹Դանիել Բեգ-Փիրումյան Սարդարապատի ճակատամարտի ընդհ. հրամանատար››: Նյութը՝  լուսանկարչական թուղթ Լայնություն (սմ)՝  11.8 Բարձրություն (սմ)՝  18 Նվիրատու՝  Մարտին Եփրեմի Մարտիրոսյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4055/22 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-217