Դանիել Վարուժան, Երկեր

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Դանիել Վարուժան, Երկեր Թանգարան՝  Պարույր Սևակի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Դեղին կազմով միջին չափսերի գիրք է: Կազմին Դ. Վարուժանի բարելիեֆիկ դիմանկարն է : Կազմի առաջնաթերթին թանաքով մակագրված է՝ Պարույր Սևակ: Առաջաբանը, որի էջերին կարելի է հանդիպել ընդգծումների, գրել է Ս. Տարոնցին : Գրքի էջերին հաճախ կարելի է հանդիպել Պ. Սևակի մատիտով կատարած ընդգծումներին: Դանիել Վարուժանի երկերի միհատորյակը ամփոփվում է բանաստեղծի չորս ժողովածուները՝ «Սարսուռներ», «Ցեղին սիրտը», «Հեթանոս երգեր», «Հացին երգը», արձակ էջեր, թարգմանություններ, նամակներ: Գիրքը բաղկացած է 477 էջից Հեղինակ՝  Դանիել Վարուժան Էջ՝  477 Նյութը՝  Թուղթ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1946 Չափս՝  20 * 14,5 Նվիրատու՝  Թանգարանին հանձնել է Արմեն Ղազարյանը, ակտ N 1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊՍՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  24